Queen-ի կիթառահարը 20 տարում առաջին սինգլը կկատարի NASA-ի թռիչքների կառավարման կենտրոնում. Daily Express
Advertisement 1000 x 90

Queen-ի կիթառահարը 20 տարում առաջին սինգլը կկատարի NASA-ի թռիչքների կառավարման կենտրոնում. Daily Express

Queen խմբի կիթառահար եւ աստղաֆիզիկոս Բրայան Մեյը, ոգեշնչված տիեզերքի վերջին հետազոտություններից, Ամանորին կկատարի 20 տարվա ընթացքում առաջին սինգլը: Նրա ելույթը կկայանա ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչության (NASA) New Horizons ավտոմատ միջմոլորակային կայանի թռիչքների կառավարման կենտրոնում: Այդ մասին հայտնել Է Daily Express թերթը:

Երաժիշտը գրել Է New Horizons կոմպոզիցիան, որպեսզի նշի այն պահը, երբ սարքը կհասնի Ultima Thule («Վերջնասահման») աստերոիդին, որը աստղագիտական կատալոգներում ներկայացված Է որպես 2014MU69 օբյեկտ: Այդ երկնային մարմինը գտնվում Է Երկրից 6,5 մլրդ կիլոմետր հեռավորության վրա եւ Արեգակնային համակարգի ամենահեռավոր կետն Է, ուր երբեւիցե ավտոմատ կայան Է ուղեւորվել:

«Ալան Սթեռնը՝ հետազոտական ծրագրի ղեկավարը, ինձ մարտահրավեր նետեց անցյալ տարվա մայիսին: Նա հարցրեց՝ ես կկարողանամ արդյոք գրել մի երգ, որը կարելի կլիներ կատարել, երբ New Horizons սարքը հասնի Ultima Thule աստերոիդին,-պատմել Է կիթառահարը:- Ես ոգեւորված Էի այն մտքից, որ այդ կետը ամենահեռավորն Է բոլոր նրանցից, որոնք ուսումնասիրել Է մարդը»:

Երաժշտական կոմպոզիցիայում կընդգրկվի Սթիվեն Հոքինգի (1942-2018 թթ.)` երեք տարի առաջ ձայնագրված խոսքից մի հատված, որտեղ նա տիեզերական առաքելության գիտնականներին շնորհավորում Է ապագա նվաճման կապակցությամբ: Մեյը նոր երգը Ամանորի գիշերը New Horizons թռիչքների կառավարման կենտրոնում կկատարի ուղիղ եթերում: Հեռարձակումը կսկսվի ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով հունվարի 1-ին 00:02-ին (Երեւանի ժամանակով ժամը 09:02-ին):

Queen խումբը (1970-1992 թթ.) ամենամեծ ռոք-խմբերից մեկն Է համարվում պատմության մեջ: Նրա կազմում Էին վոկալիստ եւ ստեղնաշարային գործիքներ նվագող Ֆրեդի Բուլսարան, որը 1972 թվականից հետո վերցրեց «Մերկյուրի» կեղծանունը, կիթառահար Բրայան Մեյը, հարվածային գործիքների երաժիշտ Ռոջեր Թեյլորը եւ բաս-կիթառահար Ջոն Դիքոնը: 1973-ից մինչեւ 1991 թվականը Queen-ը թողարկել Է 14 ստուդիական ալբոմ, որոնցից շատերն առաջին տեղն են զբաղեցրել տարբեր երկրների չարթերում:

Այս տարվա դեկտեմբերին տեղեկացվել Է, որ խմբի Bohemian Rhapsody («Բոհեմական ռապսոդիա») երգը դարձել Է Համացանցում առավել հաճախ լսվող՝ 20-րդ դարի երաժշտական կոմպոզիցիան. այն ունկնդրել են ավելի քան 1,5 մլրդ անգամ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: