Եթե ես դժգոհում եմ, որ հեղափոխությունը ճիշտ ընթացք չի ստանում, ապա ինքս եմ թերացել, դա իմ պատասխանատվությունն է ու պետք է ինձ հարցնեմ՝ ինչո՞վ եմ լցնում այդ դատարկությունը, ի՞նչ արժեք եմ ինքս ստեղծում:
Մենք մասնակից ենք պատմական ահռելի գործընթացի, որը եթե ձախողեցինք, ապա անպայման բոլորով հայտնվելու ենք պատմության աղբանոցում: Հնարավոր է հեղափոխության ղեկին կանգնած, դրա արդյունքում իշխանության եկած երիտասարդներն ապշեն, եթե պատկերացնեն, թե իրականում ինչ պատասխանատվություն են վերցրել իրենց ուսերին:
Տեղի ունեցածը շատ ավելի մեծ է, քան դա պլանավորողներն ու մենք բոլորս միասին վերցրած: «Հայացք Հայքից» հաղորդաշարի հեղինակ Դավիթ Ասլանյանի զրուցակիցն այսօր ռեժիսոր, «Հայացք Հայքից» մտավորական նախաձեռնության համակարգող Խաչիկ Չալիկյանն է: