Եղանակը կցրտի 4-5 աստիճանով
Advertisement 1000 x 90

Եղանակը կցրտի 4-5 աստիճանով

Հայաստանի տարածքում դեկտեմբերի 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմեների 24-ի ցերեկը, 26-ի օրվա երկրորդ կեսին, 27-ին, 28-ի գիշերը շրջանների զգալի մասում, 28-ի ցերեկը՝ Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն։

Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 24-26-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում դեկտեմբերի 24-ի գիշերը, 25-ին, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ի ցերեկը և 26-ի օրվա երկրորդ կեսին, 27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում թաց ձյան տեսքով։ Առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ։



Նման նյութեր