
Հայաստանում մեկնարկել է դիպուկահարների համապետական մրցաշարը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ահա և սկիզբը։ Դիպուկահարների համապետական մրցաշարը մեկնարկեց։ Մասնակիցները վիճակահանությամբ ընտրեցին իրենց համարները և սկսեցին պատրաստվել։ Ուրախալին այն է, որ շուրջ 50 քաղաքացիական և զինվորական մասնակիցներից 7 -ը ժամկետային ծառայողներ են»,- գրել է Հովհաննիսյանը։
Մրցաշարը կազմակերպել է «Հայաստանի պրակտիկ հրաձգության ֆեդերացիան»՝ պաշտպանության նախարարության աջակցությամբ: