
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զարքերը խորհուրդ են տալիս «Բագրատաշեն» անցման կետի ծանրաբեռնվածության պատճառով, խցանումներից և ժամանակի անհարկի կորստից խուսափելու նպատակով մարդատար և բեռնատար ավտոմեքենաներով Հայաստանից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ մուտք ու ելք կատարել պետական սահմանի նաև «Բավրա», «Գոգավան» անցման կետերով: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը.
«Հարգելի հայրենակիցներ, ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետի ծանրաբեռնվածության պատճառով, խցանումներից և ժամանակի անհարկի կորստից խուսափելու նպատակով, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զերքերը խորհուրդ են տալիս մարդատար և բեռնատար ավտոմեքենաներով Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ մուտք ու ելք կատարել պետական սահմանի նաև «Բավրա», «Գոգավան» անցման կետերով»,- ասված է հայտարարության մեջ: