
Սփյուռքի նախարարությունը լուծարելուց կամ նրան այլ կարգավիճակ տալուց առաջ պետք է հստակ հասկանալ՝ ինչ գործիքներով ենք աշխատում Սփյուռքում։ Պետք է հստակեցվի նաև, թե ինչ ակնկալիքներ ունեն հայկական Սփյուռքի ընտանիքի անդամները․ նրանց ներգրավածությունն այս հարցում պարտադիր է։
Այդ կառույցն արդյունավետ կաշխատի, եթե լինի ամբողջությամբ անկախ և ազատ կառավարի իր իսկ կողմից ստեղծված առընթեր մարմինները։ Այս համոզման է Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը, ում հետ զրուցել ենք Սփյուռքում աշխատելու արդյունավետ գործիքների մասին՝ աշխարհի ամենամեծ Սփյուռքն ունեցող երկրի՝ Չինաստանի օրինակով։