Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է նաև «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2018 թ. քվեարկության արդյունքները:
Հավաքելով 70 միավոր՝ 2018 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը:
60 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:
55 միավոր են հավաքել Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը և «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:
Քվեաթերթիկներում առաջին տեղում ավելի շատ նշվել է Վարդան Բիչախչյանի անունը, որի շնորհիվ էլ հենց նա է զբաղեցրել երրորդ հորիզոնականը:
Հարցման արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ: