Վերստին վառել են ԱՄՆ-ի գլխավոր սուրբծննդյան եղեւնու լուսաշղթաները
Advertisement 1000 x 90

Վերստին վառել են ԱՄՆ-ի գլխավոր սուրբծննդյան եղեւնու լուսաշղթաները

ԱՄՆ-ի գլխավոր սուրբծննդյան եղեւնին, որն առանց հրավառության Էր մնացել անհայտ անձի գրոհի եւ կառավարության աշխատանքի դադարեցման պատճառով, դեկտեմբերի 24-ին վերստին լուսավորվել Է ու բացվել այցելուների համար: Դա տեղի Է ունեցել «Այգիների ազգային հիմնադրամ» մասնավոր բարեգործական ֆոնդի միջամտության շնորհիվ, որը ֆինանսական օգնություն Է ցուցաբերել երկրի գլխավոր սուրբծննդյան եղեւնու վերաբացմանը:

Դեկտեմբերի 21-ին NBC հեռուստաալիքը, վկայակոչելով ոստիկանությանը, հայտնել Էր, որ անհայտ անձը բարձրացել Է ԱՄՆ-ի գլխավոր սուրբծննդյան եղեւնու վրա, որը կանգնած Է Սպիտակ տնից ոչ հեռու գտնվող զբոսայգում: Իրավապահների տվյալներով՝ տղամարդը եղել Է հուզական ցնցման վիճակում: Միջադեպի հետեւանքով վնասվել են եղեւնու մի քանի լույսեր:

Նշվել Է, որ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման ընթացքում Սպիտակ տան այցելուների համար կենտրոնը եւ սուրբծննդյան տոնածառի հարթակը փակ կլինեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր