
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի և WWF-ի (Բնության համաշխարհային հիմնադրամ) հետ համատեղ աշխատանքների արդյունքում ֆոտոթակարդներն առաջին անգամ արգելոցի պատմության մեջ 2018թ հունվարի 23-ից մինչ օրս նկարահանել են կովկասյան ընձառյուծ: Այս փաստը վկայում է որ արգելոցում պահպանության աշխատանքները կատարվում են պատշաճ կերպով: Տվյալ տեսանյութը 2018 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքներից է:
Կովկասյան ընձառյուծի վերադարձը նշանավոր դեր խաղաց Հայաստանում 2019թ. հռչակել կովկասյան ընձառյուծի տարի և հաստատել կովկասյան ընձառյուծի պահպանության պետական ծրագիրը, որն էլ Կառավարության կողմից հավանության է արժանացել: