Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակած և 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանն, որը պատիժը կրում է բաց ռեժիմում, ֆեյսբուքյան իր էջում դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին.
«Եթե հրապարակում մարդ ա ինքնահրկիզվում, ուրեմն ծաղրել՝ ասել սեր կամ համերաշխություն, ես սիրում եմ իմ համաքաղաքացիներին… Եվ ինչի՞ն համերաշխ լինեմ՝ որ իրեն վառում ա իմ հայրենակի՞ցը, սկսած հենց սկզբից շատ բաներ էին կատարվում՝ վատ՝ անհանդուրժելի, բայց եղածը արդեն անհնարին է կուլ տալ՝ սա վերջին քարն էր՝ մենք այս Հայաստանի համար չէինք գնացել: Իմ անվստահության հայտը ձեզ պ. Փաշինյան, ես ընդիմադիր եմ ձեր իշխանությանը»: