«Հայոց եկեղեցու պատմություն» դպրոցական առարկան ու պատմության դասերը. պատմում է տեր Թովմա քահանա Անդրեասյանը. aysor.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Հայոց եկեղեցու պատմություն» դպրոցական առարկան ու պատմության դասերը. պատմում է տեր Թովմա քահանա Անդրեասյանը. aysor.am

Եվրոպական պետություններում կրոնական կրթությունը սերտորեն կապված է աշխարհիկության սկզբունքի հետ։ Եվրոպայի Խորհրդի 47 անդամ-պետություններից 44-ում հանրակրթական դպրոցներում կան կրոնական կրթության դասաժամեր, իսկ 25 երկրներում այդ դասաժամերը պարտադիր են։ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան մուտք է գործել Հայաստանի հանրակրթական դպրոցներ 2003-2004թթ ուսումնական տարվանից` 2002թ կառավարության ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև կնքված համաձայնագրի հիման վրա, իսկ 2005-ին ներառվել է պարտադիր առարկայացանկ` 4-10-րդ դասարանների համար։

«Հայոց եկեղեցու պատմություն» դպրոցական առարկայի մասին Aysor.am-ը զրուցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի Նորք Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Թովմա քահանա Անդրեասյանի հետ։

Մանրամասն՝ տեսանյութում:



Նման նյութեր