Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի համար խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել էր: Վաչագան Ղազարյանի պաշտպանները որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել և այժմ սպասում են նիստի օրվա նշանակմանը: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնել է նրա պաշտպան Արմեն Հարությունյանը:
Պաշտպանը նշել է, որ նա պահվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, հարազատները նրան տեսակցելու հնարավորություն ունեն. «Նրան տեսակցում են ընտանիքի անդամները, ավելի հաճախ՝ որդին»:
Արմեն Հարությունյանը նշել է, որ Վաչագան Ղազարյանը առողջական որևէ խնդիր չունի. «Պահման պայմանների վերաբերյալ Վաչագան Ղազարյանը որևէ դժգոհություն չի արտահայտել»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: