
ԱՄՆ-ի Լեյթհաուս Փոյնթ քաղաքում (Ֆլորիդայի նահանգ) անհայտ անձը «Փրկության բանակ» քրիստոնեական բարեգործական կազմակերպության նվիրատվությունների կարմիր դույլիկ Է գցել երեք ոսկեդրամ, որոնց գումարը կազմում Է երեք հազար վեց հարյուր ամերիկյան դոլար: Այս մասին գրել Է South Florida Sun Sentinel-ը:
Դրանք մեքսիկական պեսոներ են: Դրանցից յուրաքանչյուրը փաթաթված Է եղել առանձին մեկդոլարանոց թղթադրամով:
«Փրկության բանակի» տեղական բաժանմունքի զարգացման գծով տնօրեն Էլիս Գոսմանի խոսքով՝ Սուրբ Ծննդից առաջ անհայտ անձը կարմիր դույլիկներում թղթադրամներով փաթաթված ոսկեդրամներ Է թողնում արդեն մի քանի տարվա ընթացքում:
Նվիրատրված փողը կհատկացվի սակավ ապահովված ընտանիքների ապրուստը հոգալուն, ինչպես նաեւ զանազան սոցիալական ծրագրերի: «Կարմիր դույլիկները» «Փրկության բանակի» առավել հայտնի փողոցային արշավներից մեկն Է: Ծննդյան տոների ժամանակ կազմակերպության կամավորները քայլում են փողոցներով՝ անցորդներին խրախուսելով նվիրատվություններ անելու կափարիչի կտրվածքով ոճավորված կարմիր դույլիկներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: