Չինաստանի արեւելքի Ֆուցզյանի նահանգում դանակով զինված տղամարդն առեւանգել Է երթուղային ավտոբուսը՝ պատանդ վերցնելով ուղեւորներին: Այդ մասին հայտնել Է Guancha.cn-ը:
Ավտոբուսը վրաերթի Է ենթարկել հետիոտներին, ինչի հետեւանքով զոհվել Է առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ ոստիկանության մի աշխատակից: Ընդամենը հաղորդվում Է 21 տուժածների մասին: Վիրավորների վիճակը չի ճշտվում, նրանց բուժօգնություն Է ցուցաբերվում:
Տղամարդուն տեղում բռնել են, իշխանությունները տեղի ունեցածի հետաքննություն են սկսել: Չարագործի դրդապատճառները հայտնի չեն:
A man hijacked a bus and drove it into a crowd in China’s #Longyan, killing five people and injuring 21. This footage shot on the scene shows police officers pouncing on the alleged hijacker.pic.twitter.com/DYlOY2mpPz
— Benjamin Alvarez (@BenjAlvarez1) December 25, 2018