Առաքելական եկեղեցու պայքարը աղանդների դեմ. պատմում է Բյուրավանի հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը. aysor.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Առաքելական եկեղեցու պայքարը աղանդների դեմ. պատմում է Բյուրավանի հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը. aysor.am

Հայաստանում աղանդավորական շարժումների գործունեության ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորների կողմից դրա դեմ պայքարի մասին Aysor.am-ը զրուցել է Արարատյան Հայրապետական թեմի Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանի հետ։

Ըստ տեր Ղազարի՝ Հայաստանում գործող աղանդավորական շարժումներում ներգրավված անձանց հոգեբանական աջակցության գործունեություն ծավալում են միայն Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականները։ Նրա խոսքով՝ «աղանդավորական խմբակները բավականին ակտիվ են` ունենալով աջակցություն դրսից»։

Տեր Ղազարը աղանդավորական շարժումներում ներգրավվող մարդկանց երկու տեսակի է բաժանում.

«Մարդիկ, ովքեր միամիտ, մոլորված հայտնվել են աղանդի մեջ ու իրենք անկեղծ սրտով փնտրում են Քրիստոսին։ Այսպիսի անդամները, երբ առիթ են ունենում մեկ անգամ գոնե լրջմիտ կերպով խոսելու հոգևորականի հետ, լսելու մայր եկեղեցու վարդապետությունը… շատ արագ վերադառնում են մայր եկեղեցի, որովհետև իրենք ճշմարտությունն են փնտրում», – ասում է նա։

Ըստ հոգևորականի՝ քիչ չեն նաև նրանք, ովքեր «նյութական կամ հեղինակային շահ ունեն»։ Ըստ նրա, այդ տեսակի անդամների համար ճշմարտությունը շատ կարևոր չէ։