Բրիտանական Guardian պարբերականը «2018թ.՝ ավտոկրատների տարի» վերնագրով հոդված է հրապարակել: Այս մասին հայտնել է թուրքական diken.com.tr-ն:
Պարբերականի կողմից հրապարակված հոդվածում երկրների ավտոկրատ ղեկավարների ցանկում տեղ է գտել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունը: Հոդվածում Թուրքիայի նախագահը բնութագրվել է հետևյալ կերպ. «Ճանապարհ հարթեց նախագահական համակարգի հաստատման համար և ավելի մեծ ուժ ստացավ»: