
Տարածքներ՝ կարգավիճակի խոստման դիմաց. սա է Մադրիդյան սկզբունքների հիմնական էությունը, որը հակասում է մեր շահերին: Հայկական կողմն ուղղակի պարտավոր է փոխել Արցախի խնդրով բանակցությունների բովանդակությունը՝ վերացնելով լենին-ստալինյան որոշումներն ու սեղանին դնելով իրավական այլ փաթեթ:
Այն է՝ Արցախի հարցը պետք է լուծվի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության վերականգնման շրջանակում, ըստ որի ոչ միայն Արցախի Հանրապետությունն է Հայաստանի մաս, այլև Նախիջևանն ու Գարդմանքը: Եվ միայն այդ ժամանակ մենք կարող ենք խոսել փոխադարձ զիջումների մասին: