Հնդիկ քանդակագործ Սուդարսան Փաթնայիկը Փուրի քաղաքի լողափին ստեղծել Է Սանտա Քլաուսի հսկայական արձանը՝ օգտագործելով 10 հազար պլաստիկե շիշ:
«Ես ցանկանում եմ մարդկանց կոչ անել՝ վերջ դնել պլաստիկի աղտոտմանը: Մարդիկ պետք Է միանան ինձ, որպեսզի ի վերջո պաշտպանենք մարդու համար բարենպաստ շրջակա միջավայրը»,-նկարչի խոսքը մեջբերում Է NDTV հեռուստաալիքը:
Քանդակագործին աշխատանքում օգնել են տեղի գեղարվեստի քոլեջի ուսանողները: Փաթնայիկն ընդգծել Է, որ պլաստիկե բոլոր շշերը, որոնք օտագործվել են Սուրբծննդյան այս ինստալյացիան պատրաստելիս, հետո հանձնելու են վերամշակման, եւ դրանցից ոչ մեկը լողափին չի մնալու:
Սուդարսան Փաթնայիկն ավազից պատրաստված աշխատանքների հեղինակ Է, նա Հնդկաստանը ներկայացրել Է ավելի քան 50 փառատոներում ու լողափային քանդակագործության առաջնություններում եւ մրցանակներ Է շահել դրանցից 27-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Indian sand artist @sudarsansand attempted a new world record on Christmas Eve after creating a giant Santa Claus out of plastic bottles to convey a “green” message to #BeatPlasticPollution. pic.twitter.com/v80uY1dg4d
— Global Times (@globaltimesnews) December 26, 2018