Աղջկա դեմք: Բաց եք փոփոխությունների, նոր բաներ հետազոտելու համար: Ձգտում եք մարդկանց մեջ լավագույնը տեսնել. Նույնիսկ, երբ նրանք հուսախաբ են անում ձեզ, ձգտում եք պատճառ գտնել ու արդարացնել նրանց: Ձեր կարողություններն ու հնարավորություններն անսահման են դառնում, երբ ամբողջությամբ ընդունում եք ձեզ:
Օդում սավառնող սարք: Խելացի եք, տաղանդավոր, միևնույն ժամանակ՝ համեստ: Չեք ցանկանում ցուցադրել ձեր առավելությունները: Մարդկանց ձեր օրինակով սովորեցնում եք, որ կասկածները կարող են և օգտակար լինել: Դրանք թույլ են տալիս ավելի մտածված որոշում կայացնել: Կարողացել եք հավասարակշռություն գտնել մտքի ու սրտի միջև: Կարող եք լուրջ հարցեր լուծել՝ այդ ընթացքում չվնասելով մարդկանց շահերին:
Ժայռ: Ճանաչում եք ինքներդ ձեզ, բազմաթիվ արժանիքներ ունեք, կարիք չունեք ձևացնելու, կեղծավորություն անելու և դիմակ կրելու: Ազնվությունը երբեմն խնդիրներ է ստեղծում ձեզ համար, բայց չեք հրաժարվում ճիշտը բարձրաձայնելուց: Յուրահատուկ եք, հրաժարվում եք փոխվել՝ մյուսների պահանջներին համապատասխանելու համար:
Ջրվեժ: Մարդկանց չեք նվաստացնում՝ ձեզ լավ զգալու կամ ավելի լավը երևալու համար: Սերը, ընկերությունն ու լավ հիշողությունները ձեզ համար ավելի կարևոր են, քան նյութական բարիքները: Մարդիկ իրենց լավ են զգում ձեր կողքին:
Առագաստներ: Ամուր մարտիկ եք: Կարողանում եք ելք գտնել իրավիճակներից, որոնք մյուսներին անելանելի են թվում:
Քաղաք: Ձեր գիտելիքների ու իմաստության աղբյուրը մեծամասամբ կյանքն է, ոչ թե դպրոցն ու գրքերը: Ձեր կարողություններն ու տաղանդներն ամբողջությամբ բացահայտվում են միայն այն իրավիճակներում, որոնք նպաստավոր են ստեղծագործելու համար: Երբ լավ տրամադրություն ունեք, դրական էներգիայով վարակում եք մյուսներին:
Ճանապարհ: Որպես կանոն՝ արժեքավոր տեղեկատվությունը մյուսներից շուտ եք իմանում: Հարուստ երևակայություն ունեք, գիտեք՝ երբ է հարկավոր խոսել, երբ՝ լռել:
Ավտոմեքենա: Ընկերասեր եք, ազնիվ ու հավատարիմ, ստեղծագործող, անկախ ու ինտելեկտուալ: Կարողանում եք հասկանալ մարդկանց զգացմունքները: Գիտեք՝ ինչպես բարձրացնել մտերիմների տրամադրությունը:
Ինքնաթիռ: Փնտրում եք մարդու, ով ձեզ մարտահրավեր կնետի՝ ձեր հնարավորությունների ու կարողությունների սահմանը բացահայտելու համար: Անում եք հնարավոր ամեն բան՝ կյանքը վայելելու համար, բայց երբ իրավիճակը պահանջում է, կարող եք շատ ու համառ աշխատանք կատարել:
Նյութը gornissa.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը