
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2016 թվականի այս օրը` դեկտեմբերի 26-ին, հեղինակել է իր կարիերայի լավագույն գոլերից մեկը:
«Արսենալի» ֆուտբոլիստը, որն այն ժամանակ հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, «կարիճ» հարվածով փայլուն գոլ էր ուղարկել «Սանդերլենդի» դարպասը:
Մխիթարյանը փոխարինման մտնելուց մոտ 25 րոպե անց գրավել էր մրցակցի դարպասը` Զլատան Իբրահիմովիչի փոխանցումից հետո:
Հիշեցնենք` Հենրիխի այդ գոլը ճանաչվել էր «Մանչեսթեր Յունայթեդի»` տարվա լավագույն գոլ: