Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար
Advertisement 1000 x 90

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Ալագյազ-Ծիլքար, Լանջիկ-Մաստարա և Շիրակի մարզի Աշոցք գյուղի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզում և Արագածոտնի մարզի Ապարան, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: