Պուտինը կրակել է Պետրոպավլովյան ամրոցի թնդանոթից (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Պուտինը կրակել է Պետրոպավլովյան ամրոցի թնդանոթից

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ժողովրդական տոնակատարությունների ժամանակ Պետրոպավլովյան ամրոցի թնդանոթից կեսօրվա ավանդական համազարկն է տվել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Երկրի առաջնորդը կրակել է Ռուսաստանի պատվավոր շինարար Վլադիմիր Բենդետի հետ, որի համազարկ տալու հերթը այսօր՝ հունվարի 7-ին է եղել: Վերջինս այսօր 85 տարեկան է դառնում: Պուտինը շնորհավորել է Բենդետին և նրան գրիչ նվիրել:

Նախագահը նաև զրուցել է Սուվորովի անվան ռազմական ուսումնարանի սաների հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վլադիմիր Պուտինը Սուրբ ծննդյան գիշերն անց է կացրել հայրենի Սանկտ Պետերբուրգում:

tert.am



Նման նյութեր