
«Արարատ-Արմենիայի» դարպասապահ Արսեն Սիուկաևը հեռացել է թիմից: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը.
«Տեղեկացնում ենք, որ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և ռուս դարպասապահ Արսեն Սիուկաևը երկկողմանի համաձայնությամբ լուծել են պայմանագիրը:
Մեր ակումբի ողջ անձնակազմը շնորհակալություն է հայտնում Արսեն Սիուկաևին և մաղթում է նրան հաջողություն»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: