Գյումրիում գրանցվել է շտապ բուժօգնության կանչերի ավելացում
Advertisement 1000 x 90

Գյումրիում գրանցվել է շտապ բուժօգնության կանչերի ավելացում

Ուժեղացված հերթապահությամբ ու  լրացուցիչ բրիգադով՝ ամանորյա օրերին Գյումրու շտապ  բուժօգնության կայանը կանչերի ավելացում է ունեցել:

Այս տարի, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ Գյումրիում կանչերի աճ է գրանցվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու «ՇԲՕ» կայանի գլխավոր  բուժքույր Հռիփսիմե  Մելիքսեթյանը՝ փաստելով միջինը ավելացել է 20-30 կանչով:

«Նախորդ օրերին եղել է միջինը 80-85 կանչ, բայց հունվարի 6-ին գրանցվել է 122 կանչ, թեև այս կանչերը կապ չունեն տոնական օրերի հետ՝  չեն արձանագրվել սննդային թունավորման, կամ աղիքային ինֆեկցիայի դեպքեր, այլ հիմնականում այս ժամանակահատվածին հատուկ խրոնիկ հիվանդությունների սրացում է  եղել»,-նշեց Հռիփսիմե Մելիքսեթյանը :

Այս տարի չեն գրանցվել նաև ալկոհոլային թունավորման դեպքեր: Հիմնականում գրանցվել է հիպերտոնիկ կրիզներ, սրտային կամ բրոնխիալ աստմայի, նևրոզի  դեպքեր: Անցած օրերին արձանագրվել է  նաև կենցաղային և ՃՏՊ-ի հետևանքով տրավմաներ, շմոլ գազի թունավորման դեպքեր: «Շմոլ գազի թունավորման 6 հիվանդ գրանցվել է դեկտեմբերի 30-ին, իսկ  հունվարի 5-ին՝ 5 հիվանդ, բարեբախտաբար առանց զոհերի»: