ՊՆ կենտրոնական հավաքակայանում մեկնարկել է ձմեռային զորակոչը
Advertisement 1000 x 90

ՊՆ կենտրոնական հավաքակայանում մեկնարկել է ձմեռային զորակոչը

Այսօր մեկնարկել է ձմեռային զորակոչը: Պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայանում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպելու է ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը:

Ձմեռային զորակոչի ընթացքում` այսօրվանից մինչև զորակոչի ավարտը, ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում պարբերաբար անցկացվելու են նաև բրիֆինգներ ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:

Ավելի վաղ Կառավարությունը հաստատել էր 2019 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշումը:

Ըստ որոշման՝ մինչև 2019 թվականի հունվարի 31-ը ներառյալ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները կզորացրվեն ԶՈՒ-ի շարքերից։