Երևան-Արմավիր-Երևան երթուղու վարձավճարն այսօր՝ հունվարի 8-ից, թանկացել է։
NEWS.am-ի տեղեկություններով՝ այսօրվանից վճարը դարձել է 500 դրամ։ Նշենք, որ տարիներ շարունակ արմավիրցիները երթևեկել են 400 դրամով։
Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը մեզ հետ զրույցում հաստատեց թանկացման լուրը։
«Ընկերությունը մրցույթը շահել էր 500 դրամով, բայց սպասարկել էր 400 դրամով, Հիմա քանի որ թարմացրել են ավտոպարկը, նոր մեքենաներ են ձեռք բերել եւ ասում են, որ այլեւս այս գնով չեն կարող սպասարկել, այդ պատճառով 500 են դարձրել»,- պարզաբանեց փոխնախարարը։
Նա նշեց, որ նախարարությունը հենց այսօր է իմացել վարձավճարի թանկացման մասին. «Մենք պատրաստվում ենք սպասարկող ընկերությանը հրավիրել մեզ մոտ՝ հասկանալու համար, թե ինչ է հնարավոր անել վարձավճարը չթանկացնելու համար»։
Նշենք, որ այս երթուղին սպասարկում է «Գալակտիկա տրանս» ընկերությունը։