Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի բան եմ ուզում հասկանալ։ Էն, որ վարչապետ Փաշինյանը տևական ժամանակ փախած ա եղել, այսպես ասած՝ թռած, դրանում ինչ֊որ դրական բան կա՞։ Տղամարդկության դրսևորում ա հա՞ տենց։ Դուխով թռած է՞ր )))) Ճիշտ հասկացեք, ես չգիտեմ ինքս իր տեղը ինչպես կվարվեի ու բացարձակ չեմ բացառում որ հենց այդպես կամ էլ ավելի վատ, բայց մի բան հաստատ ա՝ ոչ կպարծենայի դրանով, ոչ էլ կթողնեի, որ թիմակիցներս ստեղ ընդեղ դրա մասին խոսեն, քանի որ առնվազն դրական կողմից չէր ներկայացնի դա իմ անձը։ Էս ամենի համատեքստում իրոք չեմ հասկանում Նիկոլամետների հրճվանքը իրենց առաջնորդի կենսագրության էդ հատվածի մասով նոր տեղեկության կամ հնի թարմացման վերաբերյալ։ Ադեկվատ չի դա, տղերք, ոնց ասեմ, բանը, դուխով չի )))
Ես զարմանում եմ նաև վարչապետի կողմից կամուֆլյաժի չարաշահման վրա։ Էն որ բախտի ու նաև այլ հանգամանքների բերումով ծառայությունից խուսափած մարդը անընդհատ չարաշահում է զինվորականի կերպարը՝ էլի մի տեսակ ա, բայց դե դա գոնե հասկանալի ա՝ ինչի համար ա անում, իսկ այ փախած լինելու մասին, տղերք, եկեք ուղղակի մոռանանք էլի։ Էն ուրիշ Նիկոլ էր։ Սափրվածն էր…»:
Մի բան եմ ուզում հասկանալ։ Էն, որ վարչապետ Փաշինյանը տևական ժամանակ փախած ա եղել, այսպես ասած՝ թռած, դրանում ինչ֊որ…
Gepostet von Vazgen Sagatelyan am Dienstag, 8. Januar 2019