
Հայտնի երգչուհի Սիլվա Հակոբյանը հղի է։ Նա ինստագրամում ակնկարել է այդ մասին՝ գրելով․ «Սա այն տարին է,երբ թե՛ հոգիս,թե՛ ներաշխարհս լցված են առանձնակի խաղաղությամբ ու ներդաշնակությամբ։ Զգում եմ, որ այս տարին իմ կյանքի ամենահիշարժաններից է լինելու»։
Սիլվայի հայրը՝ Հակոբ Հակոբյանը, մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ աղջիկն այս տարի մայր է դառնալու։
Նշենք, որ երգչուհին ամուսնացել է 2017 թվականին: Նրա ընտրյալը Նորայր Մանուկյանն է, որը Վայոց ձորի մարզի Վայք քաղաքից է, երգչուհու դասընկերն է: