Ղազախստանում տեղի ունեցած սպանությունից հետո կասկածյալներից Սոխակ Մալխասյանի պապը՝ Սոխակ Մալխասյանը, հանդիպել է սպանված երիտասարդի ընտանիքի հետ։ Հանդիպման ընթացքում մահացածի հայրն ասել է, որ իրենք հասկանում են, որ ոչ ոք սա չէր ուզում, բայց չեն հասկանում, թե ինչ կատարվեց և ինչու բոլորը խառնվեցին իրար։ Նա նաև նշել է, որ հայերին շատ հարգում են, նրանց հետ շատ շփվում են և չէր ուզի, որ նման բան լիներ։
Վերջում մահացածի հայրը փաթաթվել է Սոխակ պապիկին և առաջարկել բոլորով լուսանկարվել, որպեսզի բոլորը հասկանան, որ չեն կռվում իրար հետ և հաշտվել են։ Սոխակ պապիկի հետ մահացածի ընտանիքին են այցելել նաև Կարագանդայում հայ համայնքի ներկայացուցիչներ, համայնքի ղեկավարի գլխավորությամբ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում վիճաբանություն է տեղի ունեցել։ Մեկ մարդ մահացել է, երեքը վնասվածքներ են ստացել։ Սպանության կասկածյալներից երեքը հայեր են։ Մանրամասները ձայնագրությունում։ Լուսանկարը՝ հանդիպումից։