«Տունակ տանակ տուն»-ը զտարյուն հնդկական երգ է՝ առանց թուրքական բաղադրիչների․ Ինչի տակ են պարել ՔՊ-ականները. armdaily.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Տունակ տանակ տուն»-ը զտարյուն հնդկական երգ է՝ առանց թուրքական բաղադրիչների․ Ինչի տակ են պարել ՔՊ-ականները. armdaily.am

ՔՊ-ականների քեֆը շատերի կոկորդին դեռ կանգնած է ու թեև կորպորատիվներ անում են գրեթե բոլոր մեծ ու փոքր հիմնարկները, սակայն տեղի ունեցած քաղաքական իրավիճակների փոփոխությամբ պայմանավորված բնական էր, որ իշխող կուսակցությունը պետք է լիներ ուշադրության կենտրոնում։ Քեֆը քննարկեցին, հյուրերին ու ծախսած գումարները հաշվեցին, հիմա էլ հերթը երաժշտությանն է։

Վերջին օրերին համացանցի հայկական հարթակում ակտիվորեն քննարկվում է, որ միջոցառման մասնակիցները պարել են թուրքական երաժշտության տակ ու քննադատություններում անգամ պարողներին դավաճաններ ու ծախվածներ են անվանում։ Սակայն, իրականում երաժշտությունը ոչ թե թուրքական էր, այլ՝ հնդկական, և երաժշտության նույնիսկ cover տարբերակը թուրքերենում չկա։

armdaily.am