Մխիթարյանն Արսենալի՝ դեկտեմբերի լավագույն գոլի հեղինակ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մխիթարյանն Արսենալի՝ դեկտեմբերի լավագույն գոլի հեղինակ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս պարտվել էր «Սաութհեմփթոնին» 2:3 հաշվով:

«Զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խփած առաջին գոլը ճանաչվել է լոնդոնյան ակումբի դեկտեմբերի լավագույն գոլ:

Քվեարկությունն անցկացվել է երկրպագուների շրջանակում՝ ակումբի պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել նախորդ տարվա վերջնամասում: Վերջինս խաղադաշտ կվերադառնա փետրվարին: