Պերուում տասներկու տարեկան տղան մեկ օրով նախարար է դարձել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Պերուում տասներկու տարեկան տղան մեկ օրով նախարար է դարձել

Տասներկու տարեկան Խեսուս Մամանի Ռամոսը մեկ օրով դարձել Է Պերուի զարգացման և սոցիալական ինտեգրացման նախարարը: Այդ մասին նախարարությունը հայտնել է Twitter-ի իր ալիքում:

Պերուն իրականացնում է «Միասին Պերու» սոցիալական ծրագիրը, որը նպատակամիտված է կրթության, առողջապահության ոլորտում բնակչության չունևոր խավերին տարբեր ծառայություններ և հնարավորություններ տրամադրելուն: Վիճակագրական տեղեկատվության ազգային ինստիտուտի տվյալներով՝ 2017 թվականին Պերուում աղքատների թիվն ավելացել էր 375 հազարով (21,7 տոկոս) և կազմել 6 մլն 906 հազար: Համեմատության համար նշենք, որ 2017 թվականին Պերուի բնակչությունը կազմում էր 32,17 միլիոն: Այսինքն՝ երկրում աղքատությունը կազմում է մոտավորապես 18 տոկոս:

Ծրագրի շրջանակներում գրառվել էին ոչ հարուստ ընտանիքների երեխաների սուրբծննդյան ցանկությունները: Պերուի հարավ-արևելքում Տիտիկակա լճի ափին գտնվող Պունո քաղաքից մի տղա՝ Հեսուս Ռամոսը, հայտարարել է կենսական դժվարին կացության մեջ հայտնված երեխաներին օգնելու իր ցանկության մասին:

Պերուի զարգացման և սոցիալական ինտեգրացման նախարար Լիլիանա Լա Ռոսան նրան աշխատանքի է հրավիրել մայրաքաղաք: Երդմնակալության արարողության ժամանակ ներկա է եղել տղայի մայրը, ինչպես նաև ծրագրին մասնակցող երեխաները: Նախարարը հավաստիացրել է, որ Խեսուսը հագեցած օրակարգ ունի, նա խորհրդակցությունների է մասնակցելու նախարարության ղեկավարության հետ:



Նման նյութեր