Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2019 թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտան ՀՀ կառավարության որոշ որոշումներ, որոնց պատճառով ռեստորանատերերի համար մեծանում է հարկային բեռը,ինչպես նաև ավտոներկրողների համար է փոփոխվում մաքսազերծումը…
Այսպես, ռեստորանատերերի համար սահմանված հարկային բեռը,ըստ նույն ռեստորանատերերի,բավական բարձրացել է,որի արդյունքում թանկանալու են նաև ռեստորանների ծառայությունները… Սակայն նույն ռեստորանատերերը համոզված չեն,որ մատուցված ծառայությունները թանկացնելուց հետո իրենց հաճախորդները կշարունակեն օգտվել ռեստորանների ծառայություններից… Այդ ամենը կարող է հանգեցնել մեծ քանակությամբ ռեստորանների փակմանը,որն իր հերթին կբերի աշխատատեղերի կրճատմանը,ինչպես նաև գյուղմթերքների վաճառքի նվազնամը…
Հունվարի 1-ից նաև փոխվել է արտասահմանից ՀՀ ավտոմեքենաների ներկրման մաքսազերծումը և այն վերադարձել է նախկին թալանչիական համակարգին,երբ մարդը մեքենան արտասահմանում,օրինակի համար գնում էր 3000 դոլարով, իսկ ՊԵԿ-ն այն գնահատում է, օրինակի համար 5500 դոլար և դրանից դուրս գալով մեքենա ներկրող անձը պետք է այդ մտացածին 5500 դոլարից պետությանը վճարի 32 տոկոս… Դա տարրական թալան է…
Մինչ այս կարգի ներդրումը ավտոներկրողը մաքսազերծում էր գնված մեքենան հաշիվ-ֆակտուրայի հիման վրա՝ ինվոյսով… Հավելեմ, որ մինչ այս էլ Հայաստանը տարածաշրջանի ամենաթանկարժեք երկիրն է ավտոներկրողների համար… Այսպիսի խայտառակ համակարգ գույություն չունի ո՛չ Ադրբեջանում, ո՛չ էլ հատկապես Վրաստանում,որի կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի Վրաստանը դառնա մեքենաներ ներկրողների տարածաշրջանի «դրախտավայր»՝ ամենացածր հարկերը սահմանելով ավտոներկրողների համար… Չեմ զարմանա, եթե շուտով ականատես լինենք վրացական պետհամարանիշներով մեքենաների կտրուկ ավելացմանը հայաստանյան ճանապարհներին…
Այս որոշման արդյունքում էլ կթանկանան Հայաստանում վաճառվող մեքենաների գները, ինչպես նաև կրկին կաճի էժան և հնամաշ մեքենաների ներկրման քանակը…
Հիմա երևի բոլորն էլ հասկանում են, թե ինչու են ՀՀ քաղաքացիների ՄԵԾ մասը իրենց ամառային և ձմեռային՝ Ամանորյա արձակուրդներն անցկացնում Վրաստանում, ինչպես նաև մինչ այս վերջին անտրամաբանական որոշումն էլ մեքենա գնելու համար գնում Վրաստան… Իսկ հիմա այդ մարդկանց թիվը կտրուկ կավելանա…
Հ.Գ. Մոտ օրերս ՀՀ վարչապետի և Հայաստանի ռեստորանների միության անդամների միջև տեղի կունենա հանդիպում… Սպասենք արդյունքներին…»:
Կառավարության "ռեստորանային" և " ավտոմոբիլային" որոշումները՝թանկացումների պատճառ2019 թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտան…
Gepostet von Գագիկ Լևոնի Համբարյան am Dienstag, 8. Januar 2019