Աստղաբան Էլյա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սկսած 2001 թվականից տարբեր հեռուստատեսությունների միջոցով հայտարարել եմ, որ Պրազերպինա մոլորակը 1984 թվականից մտել է Կարիճի կենդանակերպ և կմնա այնտեղ մինչև 2048 թիվը:
Պրազերպինան աշխատում է մարդկության հոգևոր աշխարհի վերակառուցման հարցերի վրա և քանդում է բոլոր անկայուն գիտակցությունները:
Ամեն տարի կրկնում էի, որ վտանգը շեմին է, իսկ այսօր հայտարարում եմ, որ ոչ միայն վտանգի մեջ ենք, այլ արդեն այնլափում է մարդկության ճնշող մեծամասնությանը: Մարդիկ, ովքեր կծնվեն մինչև 2048 թվականը ենթակա են Պրազերպինայի վերակառուցողական աշխատանքին:
Այսօրվա տվյալներով մի ամսվա մեջ ընդամենը մի քանի օր են առողջ, գիտակից, լավ երեխաներ ծնվում:
Ես դիմում եմ առողջապահության ոլորտի աշխատողներին և բոլոր նրանց, ովքեր կարող են օգնել` չարիքի փոքրագույնին հասնելու համար:
Հատկապես մեր ժողովուրդը փորձում է վերակառուցել Հայաստանը, բայց նախ անհրաժեշտ է վերակառուցել մարդու հոգևոր աշխարհը:
Հիշեցնում եմ Ալբերտ Էյնշտեյնի մարգարեական խոսքը «Աշխարհը վերակառուցելու համար նախ պետք է վերակառուցել մարդու հոգևոր աշխարհը»:
Զգուշացնում եմ, երեխան, սկսած հասունացման շրջանից 7 տարի կարող է ապրել բթացում մինչև 21 տարեկան դառնալը: Մարդը մինչև 42 տարեկան դառնալը չարի գործիք կարող է դառնալ կամ կխախտվի նրա հոգևորը: Մինչև 63 տարեկան դառնալը իր ճակատագրին համապատասխան լուծում կստանա: Նայեք ձեր շուրջը…
Ստացեք գիտելիք, բացահայտեք ինքներդ ձեզ, որ կարողանաք կայուն մնալ:
Էլյա Հովհաննիսյան»:
#աստղաբանությունըճշգրիտգիտությունէ #աստղաբանություն#գուշակությունչի #ԷլյաՀովհաննիսյան#հոգևորառողջությունըկրոնչէ #աղթարք