114 տարեկանում մահացել է ԱՄՆ-ի ամենածեր բնակչուհին. Associated Press
Advertisement 1000 x 90

114 տարեկանում մահացել է ԱՄՆ-ի ամենածեր բնակչուհին. Associated Press

ԱՄՆ-ի ամենածեր բնակչուհին՝ Լեսլի Բրաունը, հունվարի 8-ին 114 տարեկանում մահացել է Օհայոյի նահանգի Քլիվլենդ-Հայթս քաղաքում: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով նրա ընտանիքին:

Բրաունը ծնվել է 1904 թվականին Ջորջիայի նահանգում և հասակ է առել ֆերմայում: Ընդամենն ընտանիքում եղել է 11 երեխա: Վերջին տարիներին կինն ապրում էր երեք դուստրերից մեկի տանը, նա նաև երկու որդի ուներ: Բրաունի ամուսինը մահացել է 1991 թվականին:

Ազգականները կարծում են, որ նրա երկարակեցության պատճառը կերակրում ԱՄՆ-ում լայն տարածում գտած բատատի օգտագործումն է, որը հայտնի է նաև «քաղցր կարտոֆիլ» անվանումով: Բրաունը ԱՄՆ-ի ամենածեր բնակչուհին էր դարձել 2018 թվականի մայիսի 9-ին: Այդ օրը 114 տարեկան հասակում մահացել էր Դելֆին Գիբսոնը՝ Փենսիլվանիայի նահանգից:

 



Նման նյութեր