
Հունվարի 5-ին Սևան-Երևան մայրուղուց առգրավվել է 248 հատ սիգ տեսակի ձուկ։ Երևանում և մարզերում շրջայցերը շարունակվում են։ Այս մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը:
Տեղեկացրել էինք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը դեկտեմբերի 20-ից մինչև 2019թ. հունվարի 20-ն ուժեղացված միջոցառումներ է իրականացնելու Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում: