Մելբուռնում կասկածելի փաթեթներ են հայտնաբերվել տասը հյուպատոսարաններում. 9news
Advertisement 1000 x 90

Մելբուռնում կասկածելի փաթեթներ են հայտնաբերվել տասը հյուպատոսարաններում. 9news

Ավստրալական Մելբուռնում կասկածելի փաթեթներ են ստացվել առնվազն տասը հյուպատոսարաններում: Այդ մասին հայտնել է 9news պորտալը:

Տարբեր ԶԼՄ-ների տվյալներով՝ փաթեթները կարող էին հայտնաբերվել Կանբերայում և Մելբուռնում 13 երկրների հյուպատոսարաններում ու դեսպանատներում, որոնց թվում են՝ մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Շվեյցարիան, Պակիստանը, Հունաստանը, Ինդոնեզիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Հարավային Կորեան, Հնդկաստանը: Ոստիկանությունը, հրշեջ ու փրկարար ծառայությունները պարզում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները: Առնվազն յոթ հյուպատոսարան տարհանված է:

Ավելի ուշ Ավստրալիայի ֆեդերալ ոստիկանությունը հայտնել է, որ հետաքննում է Կանբերայում և Մելբուռնում կասկածելի փաթեթների հետ կապված իրադրությունը: «Ոստիկանությունը և փրկարար ծառայությունները պատասխանում են Կանբերայի և Մելբուռնի հյուպատոսարաններում ու դեսպանատներում կասկածելի փաթեթների վերաբերյալ հաղորդումներին: Փրկարար ծառայությունները հետազոտում են փաթեթները»,- հայտնել է ոստիկանությունը Twitter-ում:

 



Նման նյութեր