«Կողքից նայելով՝ սպանդանոցում գլուխը հողի մեջ մտցրած ջայլամ է հիշեցնում այս պահվածքը…»
Advertisement 1000 x 90

«Կողքից նայելով՝ սպանդանոցում գլուխը հողի մեջ մտցրած ջայլամ է հիշեցնում այս պահվածքը…»

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հերիք է ժողովրդին վախեցնեք հավանական պատերազմով» թեզն, ի դեպ, նոր չէ։ Դեռ Քոչարյանի ժամանակ կար, ընդ որում տարիներով հենց իշխանամետ ուժերն էին ամեն կերպ փորձում հավանական պատերազմի մասին խոսակցությունները խեղդել։

Երբ տարիներով ասում էինք․ «Ընկերնե՛ր, պատերազմը կարող է վերսկվել ցանկացած պահին», վստահ ձայնով պատասխանում էին․ «Չէ, Ալիևը նման արկածախնդրության չի գնա» ու փորձում մեզ գիժ ներկայացնել։

2010-ից սկսած, «պատերազմ չի լինի» ասողների ձայնի տոնայնությունը սկսեց ավելի ու ավելի անվստահ դառնալ։ Ամենաերկարը դեսպանատներից սնուցվող ՀԿ-ներն էին շարունակում երգել, թե «հասարակ ժողովուրդն Ադրբեջանում պատերազմ չի ուզում», բայց իրենք էլ ինչ-որ պահից ստիպված եղան իրականության դեմ նահանջել և, Լուկաշենկոյի ասած, լեզուները մի տեղ մտցնել։

Խնդալուն այն է, որ 2014-ի օգոստոսյան կռիվներից հետո «Ալիևը նման քայլի չի գնա» ասողներն աստիճանաբար անցան «բա որ ասում էինք, որ Ալիևին չի կարելի վստահել» կամ «Ալիևն անկանխատեսելի է» պնդումների, կարծես իրենք չէին, որ մինչ այդ տարիներով հակառակն էին ասում 🙂

Թվում էր, թե 2016-ի ապրիլյան կռիվները պիտի վերջակետ դնեին այս հարցում, բայց չէ, Նիկոլը և/կամ Աննա Հակոբյանը վաղուց արդեն թաղած «գաղափարախոսական մեռելներին» նորից հանեցին ու սկսեցին իրենց այնպես պահել, կարծես հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրն արդեն ստորագրված է, Ադրբեջանն էլ դեմիլիտարիզացված։

Կողքից սկսել են վերակենդանանալ նաև հկ-ական զանգվածները «ադրբեջանական դրոշի ֆոնին լուսանկարվելը խնդիր չէ», «ուզում եմ ադրբեջանցի ընկերներիս հյուր գնալ» և նմանատիպ այլ ապուշ թեմաներ դաշտ գցելով․․․ (ի դեպ, այդ դրոշով ստենդը Բաքվի ռեժիմի ամենասիրված կառույցներից մեկի՝ Հեյդար Ալիևի անվ․ հիմնադրամի միջոցառման շրջանակներում էր այնտեղ դրված, բայց դա ընդհանրապես չի հուզում իբր բռնապետության դեմ պայքարող հկ-ական աշխուժակներին)։

Կողքից նայելով՝ սպանդանոցում գլուխը հողի մեջ մտցրած ջայլամ է հիշեցնում այս պահվածքը, բայց ինչևէ․․․ Խնդիրն այն է, որ բոլորս ենք նույն սպանդանոցում։

* * *

Իսկ Ադրբեջանում բացարձակապես չեն թուլացրել հակահայկական քարոզչությունը, ռազմահայրենասիրական միջոցառումները, ռազմամարզական խաղերը նույն ընթացքով շարունակվում են, ռազմական հանցագործների մեծարումը վայրկյանով իսկ չի դադարում։

Առաջնագծում էլ շարունակում են ինժեներա-շինարարական աշխատանքները, նոր զորամասերի կառուցումը, նոր սպառազինություն են գնում և այլն․․․»:

«Հերիք է ժողովրդին վախեցնեք հավանական պատերազմով» թեզն, ի դեպ, նոր չէ։ Դեռ Քոչարյանի ժամանակ կար, ընդ որում տարիներով…

Gepostet von Կարեն Վրթանեսյան am Mittwoch, 9. Januar 2019

 



Նման նյութեր