Մխիթարյանը կարիերան կարող է շարունակել Միլանում
Advertisement 1000 x 90

Մխիթարյանը կարիերան կարող է շարունակել Միլանում

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են Իտալիայում:

Calciomercatoweb-ի հաղորդմամբ, Մխիթարյանին իր թիմում է ցանկանում տեսնել «Միլանը»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալն» ավելի ու ավելի մոտ է «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսի հետ պայմանագիր կնքելուն:

«Զինագործների» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին «Արսենալի» ղեկավարությանը հորդորում է գործարքն ավարտին հասցնել այս ամիս: Իսկ Սուարեսի` «Արսենալ» տեղափոխության արդյունքում լոնդոնյան թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ թիմից:

Աղբյուրի փոխանցմամբ, Մխիթարյանն իդեալական տարբերակ է «Միլանի» համար, որը խնդիրներ ունի կիսապաշտպանությունում: Հաղորդվում է, որ իտալական թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն այս ամիս կարող է իրականացնել հայ ֆուտբոլիստի տեղափոխությունը:

Մխիթարյանն այս մրցաշրջանում 20 հանդիպման է մասնակցել: Նա այս պահին ապաքինվում է վնասվածքից և խաղադաշտ կվերադառնա հունվարի վերջին:

armsport.am