Թուլուզի նախագահ. Բարսելոնան դրսևորել է մեծագույն ակումբին ոչ հարիր պահվածք
Advertisement 1000 x 90

Թուլուզի նախագահ. Բարսելոնան դրսևորել է մեծագույն ակումբին ոչ հարիր պահվածք

«Թուլուզի» նախագահ Օլիվյե Սադրանը քննադատել է «Բարսելոնային», որը հայտարարել էր ֆրանսիական ակումբի պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոյի հետ նախնական պայմանագիր կնքելու մասին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 19-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը կտեղափոխվի կատալոնական ակումբ այս տարվա ամռանն ազատ գործակալի կարգավիճակում:

««Բարսելոնան» դրսևորել է մեծագույն ակումբին ոչ հարիր պահվածք: Դա անթույլատրելի է: Նրանք հայտարարում են, որ ֆուտբոլիստը տեղափոխվելու է իրենց ակումբ հուլիսի 1-ին, չնայած, որ ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի այդ 6 ամսվա ընթացքում:

Կյանքը լի է անակնկալներով, երբեմն նրանք ոչ այդքան հաճելի են: «Բարսելոնան» վիրավորել է մեզ: Դա այդքան էլ ճիշտ չէ: Ակումբն իրավունք ուներ Տոդիբոյի հետ պայմանագիր կնքելու, սակայն «Թուլուզի» վրա էլ կա հստակ պատասխանատվություն:

Տոդիբոն հրաշալի ֆուտբոլիստ է, սակայն նա փորձ չունի: Չեմ կարծում, որ «Բարսելոնան» լավ տարբերակ էր նրա համար»,- «Թուլուզի» նախագահի խոսքն է մեջբերում L’Equipe-ը:

armsport.am