
Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Փառք Աստծու, որ քննադատներիս երևակայությունն առայժմ չի բավականացրել` ինձ մեղադրելու նաև Ավարայրի ճակատամարտը տանուլ տալու համար»։ Հայոց նորանկախ պատմության ամենաշատ քննարկված և քննադատված գործիչը Լևոն Տեր-Պետրոսյանն է:
Ընդհանրապես, մեր պատմության մեջ, եթե կլասիկ վեճերը, օրինակ՝ Վարդան-Վասակ մի կողմ դնենք, նա կրկին կլինի ամենաքննարկված գործիչը: Մյուս կողմից, նրան սիրողներն ու չսիրողները, ատողները և դատափետողները, հարգողները և ուրացողները, ցանկացած վճռական պահի, սպասում են նրա խոսքին:
Սակայն Տեր-Պետրոսյանի հմայքն առկա է մեկ այլ տեղ ևս` նրա հավատարիմ թիմակիցների և կողմնակիցների տիրույթում: 21 տարի Տեր-Պետրոսյանն իշխանության չէ: Նրան հաջորդող բոլոր իշխանությունները, որևէ ջանք չեն խնայել, որևէ միջոցի առաջ չեն կանգնել՝ ուրանալու, կեղծելու, պիտակելու նախագահի անձն ու գործը:
Սակայն այդ ամենի արդյունքում, Դուք դժվար գտնեք երկրորդ մեկին, որն ունի համակիրների ու գաղափարակիցների նվիրյալ շարքեր: Շարքեր, որոնք խոցվել են, մաղվել, բռնաճնշվել, բայց մնացել են՝ առանց որևէ ակնկալիքի: Իսկ դա նշանակում, որ հիմքում միտք կա, գաղափար կա, որը մերժում է պատեհապաշտությունը:
Հ.Գ. Ծնունդ չեմ շնորհավորում: Կարծում եմ, որ ցանկացած մարդու ծննդյան օրն իր ապրած տարին վերարժևորելու առիթ է»:
https://www.facebook.com/vahram.toqmajyan/posts/1256492967823786