
«Բոլիվուդը և Sleep Studio-ն ներկայացնում են առաջին հայ-հնդկական «Հնդիկներից քշվածները» տրագիկոմեդիան, գլխավոր դերում՝ միստր Սարդար Սինգ, ռեժիսոր՝ Աշոկա»,- գրել է Աշոտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում՝ տարածելով հայաստանբնակ հնդիկի մասնակցությամբ զվարճալի տեսանյութ, որում վերջինս ասում է՝ «Ժողովուրդ, մա՞րդ ա վատացել, հանգիստ նստեք տեղներդ…»:
Հիշեցնենք, որ ֆեյսբուքի մի խումբ հայ օգտատերեր առաջարկում էին պետիցիա ստորագրել Պակիստանից, Հնդկաստանից, Պարսկաստանից ոչ վճարունակ ներգաղթը կանգնեցնելու համար:
Հատուկ բացված այդ խումբը համացանցում արգելափակվեց՝ թերևս նկատի ոնենալով դրա ռասիստական դրսևորումը: