
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկին գումարումների ԱԺ պատգամավորների մանդատները առանց հավելյալ հանդիսավորութան վերցվում էին ԿԸՀ-ում: Որքան էլ շատերիս համար տհաճ էր, որ մանդատները տրվեին ընտրակեղծիքները օրինականացնող ԿԸՀ անդամների կողմից, դա այդպես էր: Երդման տեքստը արտասանվում էր ԱԺ նիստում: Հիշում եմ, որ «Ժառանգության» պատգամավորներով այդ մանդատները ստացանք մեր ուզած օրը (ոչ այն օրը, երբ մյուսներն էի ստանում), ԿԸՀ շատ սովորական աշխատակիցների կողմից, ոչ Մուկուչանի ձեռամբ:
Հիմա եթե «Իմ քայլ»-ն այս անհասկանալի ու պաթոսային ծիսակարգը անում է՝ խուսափելու համար, որ Մուկուչյանի ձեռից չվերցնեն մանդատները, ապա պարտավոր էին նրանից ազատվել ընտրություններից առաջ: Իսկ եթե դա չէ այս անհասկանալի արարողության իմաստը, ապա, կներեք, լուրջ չէ: Ինչ ասեմ, դուք եք անլրջացնում շատ բան, ոչ թե մենք… Լրիվ մի պաթոս»:
https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/919157384956428