«Ընկերս գնաց իր երազանքի հետևից». Մխիթար Հայրապետյան
Advertisement 1000 x 90

«Ընկերս գնաց իր երազանքի հետևից». Մխիթար Հայրապետյան

«Ընկերս գնաց իր երազանքի հետևից: Հպարտանում եմ քեզնով, պարո՛ն փոխնախարար»,-գրել է Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում՝ տարածելով լուրն, ըստ որի սփյուռքի նախարարի տեղակալ Արամայիս Գրիգորյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Այս մասին հայտնել է հենց ինքն՝ Արամայիս Գրիգորյանը՝ ֆեյսբուքյան էջում գրելով. «Ֆանտաստիկ փորձառնություն էր, սակայն նույնիսկ պաշտոնի անցնելիս նշել եմ, որ կարիերաս ապագայում չեմ տեսնում քաղաքականության մեջ, սակայն քաղաքական թիմին աջակցելու և «Ներուժ» ծրագիրն իրագործելու համար միացել եմ գործադիրին։ «Ներուժ» ծրագրի ավարտից հետո անմիջապես գրել եմ պաշտոնից ազատման դիմումս։ Դեռ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ գիտեի ինչով եմ զբաղվելու գալիք տարի, և դա էր պատճառը, որ չեմ ներառվել նախընտրական ցուցկում, քանի որ ՏՏ ոլորտում ունեմ մեծ երազանքներ և այստեղ ինձ զգում եմ, ինչպես «ձուկը ջրում»։ Արդեն իսկ աշխատում եմ DISQO Armenia ընկերությունում (այսօր առաջին աշխատանքային օրս էր)։ Նշեմ, որ մնալու եմ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության վերահսկող հանձնաժողովում, ամբողջավին աջակցում եմ Իմ Քայլը դաշինքին և զուգահեռաբար միշտ ձեռքս պահելու եմ Հայաստանի Հանրապետության քաղաքական զարկերակին։ Երազանքների հետևից համարձակ վազելու տարի եմ մաղթում բոլորիս»:

Ասեմ, որ երեկ իմ դիմումի հիման վրա ազատվել եմ սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնից։ Ֆանտաստիկ փորձառնություն էր, սակայն…

Gepostet von Aramayis Grigoryan am Mittwoch, 9. Januar 2019