«Համոզված եմ, որ ճիշտ լուսաբանելու դեպքում, հաստատ թիվը տարեց տարի և ամեն զորակոչին կավելանար»
Advertisement 1000 x 90

«Համոզված եմ, որ ճիշտ լուսաբանելու դեպքում, հաստատ թիվը տարեց տարի և ամեն զորակոչին կավելանար»

Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ շատ է հետաքրքրում՝ ինչո՞ւ չի պատշաճ ձևով պրոպագանդվում «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը: Համոզված եմ, որ ճիշտ լուսաբանելու դեպքում, հաստատ թիվը տարեց տարի և ամեն զորակոչին կավելանար: Ճիշտ է, պաշտոնական հայտարարում են, որ թիվը նույնն է, բայց առաջին զորակոչին «Ես եմ» ծրագրի մասնակիցները 144 էին, որքան որ ես հիշում եմ, հիմա ասում են 70` բայց ասում են քանակը չի փոխվել: Դե կամ սխալ թիվ են ասել, կամ ես եմ մի բան սխալ հասկացել: Ամեն երեք ամիսը մեկ մենք էլ գնում պրոգրեսը նկարում էինք: Մի ամիս առաջ հանդիպեցի էդ տղաներին, Քարվաճառում, հերթական արձակուրդն էին գնում: Հարց ու փորձ արեցի, շա՜տ գոհ էին:

Ավել բան անել պետք չի, որքան ես գիտեմ մեր ծրագրի նման մի քանի ծրագիր է բացվել, տղերք գնացեք, շատ բան անել պետք չի, էդ տղերքին նկարեք մի երկու հարց տվեք, իրենք էլ մարդավարի կբացատրեն, որ իրենց տրված խոստումները կատարվում են, ու հաստատ ավելի շատ մարդ կցանկանա ծառայել այդ ծրագրերով; Լավ ծրագրեր են, իրոք որ ափսոս է, չգիտեմ ինչու են քիչ լուսաբանում»:

Ինձ շատ է հետաքրքրում ինչու՞ չի պատշաճ ձևով պրոպագանդվում «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը: Համոզված եմ, որ ճիշտ…

Gepostet von Զաքարյան Արշակ am Dienstag, 8. Januar 2019