«Ես նախկինում ոչ մի տեղ չեմ աշխատել, բիզնեսով եմ զբաղվել». Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
Advertisement 1000 x 90

«Ես նախկինում ոչ մի տեղ չեմ աշխատել, բիզնեսով եմ զբաղվել». Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար

Ուսումնասիրելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի կենսագրությունը`պարզվեց,  որ նախքան թաղապետի պաշտոնը զբաղեցնելը` Կարապետյանը «գործազուրկ» է եղել, ասել է, թե ոչ մի տեղ չի աշխատել: ArmLur.am-ը պարզաբանում ստանալ փորձեց հենց Դավիթ Կարապետյանից:

-Պարոն Կարապետյան, քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում Ձեր կենսագրական տվյալներում բացակայում է աշխատատեղերի հետ կապված հատվածը: Կասե՞ք`ինչն է պատճառը:

– Ես նախկինում ոչ մի տեղ չեմ աշխատել, ես բիզնեսով եմ զբաղվել:

-Մասնավորապես, Ձեր կենսագրական տվյալներում նշված է, որ աշխատել եք շաուրմայանոցում…

-Այո, ես ունեմ օբյեկտ` սննդի կետ, բժշկական սարքերի վաճառքով եմ զբաղվել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: