«Կոչ եմ անում թուլանալ և սեփական եղունգները կրծել մթության մեջ»
Advertisement 1000 x 90

«Կոչ եմ անում թուլանալ և սեփական եղունգները կրծել մթության մեջ»

Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրումէ. «Առանձին լրատվամիջոցներով անանուն հեղինակ(ներ), փորձելով մի բաժակ ջրում ուղղորդված սենսացիոն փոթորիկ սարքել, հղում կատարելով իմ ֆեյսբուքյան էջում հրապարակված՝ նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը մի խումբ անձանց կողմից կանգնեցնելու և առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով անձի ձերբակալման մասին հրապարակմանը, նույն ձեռագրով ու նույն ոճով ՀՀ գլխավոր դատախազությանը փորձում է(են) մեղադրել ժամանակից շուտ տեղեկատվություն հաղորդելու և որ ամենածիծաղելին է՝ նախաքննական մարմնի հետ, իբր, մրցակցության մեջ մտնելու համար:

Նախ՝ բանից անտեղյակ այդ անանուն հեղինակներին տեղեկացնեմ, որ անձի ձերբակալումը գործընթաց է և չի կարող սահմանափակվել կոնկրետ մեկ րոպերով, վայրկյանով կամ միլիվայրկյանով:

Երկրորդ՝ ինչպես քրեական վարույթին առնչվող բոլոր գործերը, այնպես այս մեկը, առաջին իսկ պահից սկսած՝ գտնվում ու գտնվելու է դատախազության հսկողության ներքո, որից և ածանցվում է դատախազության տրամադրած տեղեկատվության լիարժեքությունն ու իսկությունը: Եվ իբրև մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմին, դատախազությունը քննության ընթացքի և արդյունքների մասին տեղեկատվություն տրամադրել ու շարունակելու է տրամադրել այն ծավալով ու այն պահին, երբ նպատակահարմար կգտնի՝ ելնելով ինչպես նախաքննության շահերից և վարույթում ներգրավված անձանց իրավունքներից, այնպես էլ իրազեկված լինելու հանրության իրավունքի ապահովման սկզբունքից՝ անկախ ոմանց տվայտանքներից ու զառանցանքներից:

Երրորդ՝ առնվազն մանկամտություն, ոչ կոմպետենտություն և մասնագիտական առումով չկայացածություն է մինչդատական ողջ վարույթի՝ այդ թվում նաև վարույթների շրջանակներում հետաքննության և նախաքննության մարմինների գործողությունների օրինականության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնելու գործառույթներով օժտված համակարգին ինչ-որ անհեթեթ մրցակցությունների մեջ մեղադրելը և դրանից ելնելով՝ տեղեկատվության վստահելիության մասին բարբաջելը:

Հետևաբար ոմանց (չշփոթել լրատվամիջոցների հետ) կոչ եմ անում թուլանալ և սեփական եղունգները կրծել մթության մեջ»:

Առանձին լրատվամիջոցներով անանուն հեղինակ(ներ), փորձելով մի բաժակ ջրում ուղղորդված սենսացիոն փոթորիկ սարքել, հղում…

Gepostet von Gor Abrahamyan am Mittwoch, 9. Januar 2019



Նման նյութեր