ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը 2018 թ. 114.000 լիտր բենզին է տնտեսել:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը:
«ՀՀ ԱԺ աշխատակազմի 2018 թվականի գործունեության վերջնական ամփոփմամբ պարզվեց. Վառելիքի գծով 2018 թ. ՀՀ ԱԺ աշխատակազմը տնտեսել է 114.000 լիտր բենզին»,- գրել է Բաբայանը:
Արսեն Բաբայանը նշել է, որ տնտեսված բենզինը պահեստավորվել է 2019 թվականի համար: