
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը Երևանի քաղաքապետին ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Անի Սամսոնյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:
«Դիմում գրեցի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու վերաբերյալ։
Այսօր ժամեր անց նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները կստանձնեն իրենց մանդատները՝ այդ թվում նաև ես»,- գրել է նա։