
Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կա դատարանի վճիռ, որ Մհեր Ենոքյանը դաժան մարդասպան է։
Կա տեսանյութ, որտեղ այդ տղան խոստովանում է հանցանքը։
Կա տեղեկություն, որ այդ տղան տարիներ անց իրեն անմեղ է համարում։
Կա արդարադատության նախարարության համապատասխան հանձնաժողով, որն անհայտ հիմքերով որոշել է ներում շնորհել ցմահ դատապարտված մարդասպանին, ով իրեն անմեղ է համարում։ (Թե այս դեպքում ներում շնորհել ի՞նչ է նշանակում, երևի հանձնաժողովը կիմանա)։
Ինչքան տեղյակ եմ, գործը կարող է նորից քննվել, եթե ի հայտ են գալիս նոր հանգամանքներ։
20 տարուց ավել է անցել, բայց, ինչքանով որ տեղյակ եմ, դեռ գործի հետ կապված նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել։
Դատարանի որոշումով ցմահ դատապարտված մարդասպանը հասցրել է կրթվել ու մեդիադաշտի միջոցով որոշակի դրական իմիջ ձևավորել։
Արդյոք այդ հանգամանքը բավարա՞ր է նրան ազատ արձակելու համար»։
https://www.facebook.com/derenik.malkhasyan/posts/2433970243299527